Նախագծեր
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, մեր թիմի՝ «Երեխաների օգնության ֆոնդ» հիմնադամի կողմից կազմակերպվեց ուրախ միջոցառում։ Միջոցառման նպատակը մեր հերոսացած տղաների բալիկներին ժպիտ և ծիծաղ պարգևելն էր։
Միջոցառման սկիզբը ազդարարվեց Տեր Ահարոն քահանայի աղոթքով: Միջոցառմանը հյուրընկալվել էին Սվիթ Հոմի ուրախ և ինքնատիպ մուլտհերոսները, ովքեր ամենինչ արեցին մեր հրաշքների օրը տոն դարձնելու համար։
Կային հյուրեր ՀՀ Արմավիրի մարզպետարանից և այլ պաշտոնատար անձիք։
Իսկ վերջում բալիկներին նվերներ հանձնեցինք, որոնք ուղարկել էր մեր թիմի հիմնադիր տնօրեն՝ պարոն Արմեն Հակոբյանը։
«Երեխաների օգնության ֆոնդ» հիմնադրամը շարունակում է հետևողական մնալ մեր հերոս տղաների երեխաներին աջակցելու իր առաքելությանը։
Օրեր առաջ, մեր թիմը, թիմի նախագահ՝ պարոն Արմեն Հակոբյանի գլխավորությամբ, հանդիպեց ՀՀ Արմավիր մարզի փոխմարզպետ՝ պարոն Արգիշտի Մեխակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք մեր հետագա անելիքները։
Շուտով կվերսկսենք մեր աջակցությունը մարզի հերոսացած տղաների բալիկներին։ Մեր փոքրիկ օգնություններով փորձում ենք ինչ-որ կերպ օգտակար լինել այն բալիկներին, որոնց հայրերը կյանքը զոհեցին՝ հանուն մեզ և մեր երեխաների։
Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Երեխաների օգնության ֆոնդ» հիմնադրամը միջոցառում էր կազմակերպել։ Այն, նվիրված էր մեր հերոսացած տղաների բալիկներին՝ մեր ապագայի արժանի հետնորդներին։
Հատուկ շնորհակալություն հիմնադրամի նախագահ պարոն Արմեն Հակոբյանին։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանն այսօր հյուրընկալել էր բարերար Արմեն Հակոբյանին և Աջափնյակ վարչական շրջանից Արցախյան 44 օրյա պատերազմում զոհված հերոսների կանանց:
Սասուն Մկրտումյանը և Արմեն Հակոբյանն իրենց պատրաստակամությունը հայտնեցին ցանկացած պահի ընտանիքների կողքին լինելու և նրանց աջակցելու:
Հանդիպման ընթացքում հերոսների կանայք բարձրաձայնեցին իրենց ֆինանսական և հոգեբանական խնդիրների մասին, որոնց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը բարերար Արմեն Հակոբյանին շնորհակալագիր հանձնեց՝ բարերարության, ստեղծարար հավատով ու նվիրումով կյանքի կոչված հայրենանվեր ծրագրերի համար, որոնք միտված են կրթելու, դաստիարակելու ուսյալ, առաքինի և ապագայի պատասխանատվությունը ստանձնող սերունդ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու բարօրության:
Ծանոթացեք՝ Վահեն է, մեր հիմնադրամի իրավասու անդամը, ով կարողացել է հավաքել մոտ 3 միլիոն դրամ՝ վաճառելով իր պապիկի ընկույզի այգիներից հավաքած ընկույզը։ Ամբողջ գումարը փոքրիկ Վահեն հատկացրել է բարեգործական նպատակների:
Սիլվա Աբգարյանը՝ Վահեի մայրը, մեր հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Նրանք որդիների հետ միասին այցելել են Արմավիրի մարզ և ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեր բոլոր զոհված հերոսների ընտանիքներին։
Հարավային Կալիֆորնիայի երկու նպարատներում օրհնված խաչեր են վաճառվում, իսկ այդ նախաձեռնությունից ստացված ողջ գումարը փոխանցվում է Արցախյան պատերազմում զոհված զինվորների երեխաներին։ Նախաձեռնության հեղինակներն են Արմեն Հակոբյանն ու ես՝ Կարինե Կեպենյանս։ Նորթ Հալիվուդի Blackjack Market-ում եւ Գլենդելի Ani Groceries & Deli-ում հատուկ նվիրատվության տուփեր են դրված, որում ոսկեջրած օրհնված խաչերն են, դրանք վաճառվում են հինգ դոլարով։ Այն բիզնեսները, որոնք ցանկանում են միանալ մեր ակցիային, տեղադրել նմանատիպ տուփեր կամ պարզապես կատարել գումարային նվիրատվություն, կարող են զանգահարել Արմեն Հակոբյանին` (818) 492 8323 հեռախոսահամարով։ Կան շատերը, ովքեր նույնպես դրամական օգնություն են տրամադրել մեզ: Շնորհակալություն հայտնենք նրանց ևս՝ Խորեն Սիմոնյանին, Վարդան Հարությունյանին, Ստեփան Մանուկյանին և իր ընտանիքին։ Հատուկ շնորհակալություն Blackjack Market-ի տնօրինությանը՝ մեր գլխավոր հովանավորին, ինչպես նաև Arbat Banquet Hall-ի տնորինությանը՝ ի դեմս Սարգիս Նիկողոսյանի։
Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ «Երեխաների օգնության ֆոնդ» հիմնադրամի բացումը Հայաստանում, որի նպատակն է օգնել մեր զոհված զինծառայողների երեխաներին: Բացումից հետո մենք այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնը, հարգանքի տուրք մատուցեցինք մեր հերոսներին և մասնակցեցինք պատարագի: Արարողությանը ներկա էին տարբեր վարչական շրջանների ղեկավարներ:
Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը մեզ աջակցող մարզերի և շրջանների ղեկավարներին:
Եվս մեկ բարեգործական այց.
Մեր զոհված հերոսի ընտանիքին տրամադրվել է նյութական և հոգևոր աջակցություն։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպել էինք տոնակատարություն, որի ընթացքում տարբեր մուլտհերոսներ այցելեցին մեր զինծառայողների երեխաներին և հատուկ նվերներ բաժանեցին նրանց: Երաժշտություն, խաղեր, խինդ և ուրախություն. բոլոր երեխաները հիանալի ժամանակ անցկացրեցին և լիարժեք վայելեցին իրենց օրը: