Երեխաների Օգնության Ֆոնդի մասին
Children's Help Fund is a charitable organization founded to help military children and their families. Our organization is constantly working on expanding the scope of our programs that provide emotional, educational, financial, health & well-being, morale, and children’s enrichment assistance.
Մեր պատմությունը
Երեխաների Օգնության Ֆոնդը հիմնադրվել է 90-ականների սկզբին` ընկերներ Արմենի և Վարդանի կողմից՝ նպատակ ունենալով օգնել Լեռնային Ղարաբաղի Առաջին պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին։
Այդ ժամանակից ի վեր հիմնադրամն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ օգնելով ոչ միայն զինվորականների երեխաներին, այլ նաև առողջական խնդիրներ ունեցող երեխաներին՝ ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում։
Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին կարող ենք օգնել նրանց՝ կյանքի կոչել իրենց մանկական, մաքուր երազանքները:
Ծանոթացեք մեր նախագծերին՝ ավելին իմանալու համար.
5+
Ձեր նվիրատվությունների շնորհիվ մենք օգնել ենք ընտանիքների՝ Հայաստանի ավելի քան հինգ մարզերում և Արցախում
250+
Ամբողջ աշխարհից ստացված նվիրատվությունների շնորհիվ մենք կարողացել ենք օգնություն տրամադրել ավելի քան 250 ընտանիքների
$150k+
Ընդհանուր առմամբ, Երեխաների Օգնության Ֆոնդը կարողացել է հավաքել ավելի քան $150,000
Մեր նվաճումները
Մեզ համար մեծ պատիվ է հաջողությամբ իրականացնել հարյուրավոր ծրագրեր Երևանում, ինչպես նաև Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, ինչպես նաև Արցախի տարբեր մարզերում: Մենք ոչ միայն օգնել ենք ընտանիքներին նվիրատվություններով և դրամաշնորհներով, այլև ներգրավել ենք նրանց տարբեր մշակութային միջոցառումներում:
Ծանոթացեք նախագծերին՝ ավելին իմանալու համար.