Աշխատանք
Ձեռք բերենք նոր հմտություններ միասին
Բացի ֆինանսական օգնությունից, Երեխաների Օգնության Ֆոնդը կարևորում է նաև երկարաժամկետ նպատակները: Մենք պարբերաբար անց ենք կացնում տարբեր դասընթացներ և վերապատրաստումներ զոհված զինվորների այրիների համար։ Մենք հավատացած ենք, որ այն հմտությունները, որոնք նրանք կարող են ձեռք բերել այս դասընթացների ընթացքում, կօգնեն նրանց գտնել համապատասխան աշխատանք, վաստակել իրենց ապրուստը և ապահովել ավելի պայծառ ապագա իրենց և իրենց երեխաների համար:
Ողջունելով նոր հնարավորությունները
Դասընթացները, որոնք մենք կազմակերպում ենք, կոչված են օգնելու վերապատրաստվողներին՝ զարգացնել հմտություններ և գիտելիքներ, օգտագործել դրանք նոր աշխատանքներում:
Մենք հոգացել ենք նաև դրա մասին. լավագույն առաջադիմություն ունեցող թեկնածուներին մենք կառաջարկենք աշխատանք՝ կարիերայի աճի լայն հնարավորություններով:
Եկեք միասին հաղթահարենք դժվարությունները և վստահ քայլերով գնանք դեպի խաղաղ ապագա:
