
Միասին աջակցենք զոհված զինծառայողների երեխաներին
Հարգելիներս,
Ես՝ Արմեն Հակոբյանս, ավելի քան 33 տարի է ապրում եմ ԱՄՆ-ում, և այստեղ ապրելու տարիների ընթացքում մշտապես փորձել եմ ամեն կերպ օգնել հայրենիքիս՝ Հայաստանին:
Ինքս անցնելով անասելի ցավի ու մեծ կորստի միջով, ես կարողացել եմ ուժ գտնել իմ մեջ՝ վերականգնվելու և սկիզբ դնելու մի գործի, որի նպատակը երեխաներին օգնելն էր: Հենց այդ ժամանակ էլ մենք ստեղծեցինք Երեխաների Օգնության Ֆոնդը և սկսեցինք օգնել մեր զոհված զինվորների երեխաներին ու ընտանիքներին, իսկ շատ շուտով ընդլայնեցինք մեր գործողությունների շրջանակը և սկսեցինք օգնել նաև առողջական խնդիրներ ունեցող երեխաներին Հայաստանում և ԱՄՆ-ում: Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին մենք կարող ենք այս աշխարհն ավելի լավը դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը:
Այս պահին դեռ 150 ընտանիք ունի մեր օգնության կարիքը։ Նրանք ունեն առաջին կենսական կարևորության պարագաների կարիք, ինչպես նաև ուսման և այլ սոցիալական կարիքներ: Ես խնդրում եմ ձեզ միանալ մեզ և աջակցել մեր հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օգնել մեր զոհված հերոսների ընտանիքներին: Եվ հիշեք, նույնիսկ մի փոքր նվիրատվությունը կարող է դառնալ մեկ այլ մանկան ժպիտի պատճառը:
Շնորհակալ եմ
Արմեն, Վարդան և ընկերներ
Մեր նախագծերը
2021 թվականին կազմակերպեցինք ամանորյա խնջույք՝ Արմավիրի մարզի բոլոր զոհված զինծառայողների երեխաների համար։ Երեխաներին հանձնվեցին նվերներ, տեղի ունեցավ գեղեցիկ հյուրասիրություն և արվեց ամենը, նրանց օրը անմոռանալի տոն դարձնելու համար:
Other Projects
In 2021, we organized a New Year Party for all the children of our fallen soldiers of Armavir province. Children were granted different presents and a beautiful celebration took place!

Հեռախոսով նվիրատվություն կատարելու համար սկանավորեք՝
